Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Սալորի 5 օգտակար հատկությունները. med.news.am

Սալորի 5 օգտակար հատկությունները. med.news.am

Ամռան հետ միասին մրգերի սեզոնն է բացվել: Բոլոր մրգերն, իհարկե, շատ օգտակար են առողջության համար, բայց սալորն առանձնանում է իր օգտակարությամբ:

Ստորեւ մի քանի սալոր ուտելու 5 պատճառները.

 

  1. Դիետիկ է
    Սալորը ամենադիետիկ մրգերից մեկն է. չնայած որ բավականին քաղցր է, այն ընդամենը 100 գրամի մեջ 30 կալորիա է պարունակում: Այնպես որ, նիհարել ցանկացողները կարող են խնձորի հետ մեկտեղ նաեւ սալոր ուտել: Այն նաեւ ճարպակալմամբ եւ նյութափոխանակության խանգարումներով տառապող մարդկանց են խորհուրդ տալիս օգտագործել:

  2. Օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար
    Կարծիք կա, որ սալորի բաղադրության մեջ մտնող նյութերն ավելորդ խոլեսթերինը անոթներից դուրս բերելու եւ արյունը աթերոսկլերոտիկ միացություններից մաքրելու հատկություն ունեն: Բացի այդ, սալորը հատուկ նյութերով է հարուստ, որոնք անոթներով արյան հոսքը բարելավելու եւ թրոմբների գոյացումը կանխարգելելու հատկանիշներով են հայտնի:
    Սալորը կարող է նաեւ խթանել էրիթրոցիտների սինթեզը, այդ իսկ պատճառով ակավարյունությամբ տառապող մարդկանց խորհուրդ է տրվում անպայման սալոր ուտել:

  3. Օգտակար է ուրոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի համար
    Երիկամների եւ միզասեռական համակարգի մի շարք հիվանդությունների դեպքում սալորը նույնպես կարող է շատ օգտակար լինել. բաղադրիչներից մեկի՝ կալիումի շնորհիվ այն ավելորդ աղերն ու հեղուկը երիկամներից դուրս բերելու հնարավորություն է ընձեռում:

  4. Օգտակար է մկանների համար
    Սալորը պետք է անպայման նաեւ սպորտով եւ ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդկանց սննդակարգում ընդգրկված լինի: Բանն այն է, որ կալիումը եւս մեկ օգտակար հատկություն ունի՝ այն նյարդային իմպուլսների՝ նյարդա-մկանային հանգույցներին փոխանցումն է խթանում: Այնպես որ, սալորը, կալիումի շնորհիվ, օգտակար է մկանների, դրանց աճի եւ զարգացման համար:

  5. Հարուստ է վիտամիններով
    Սալորը օրգանիզմի համար օգտակար մի շարք վիտամիններ եւ միներալներ է պարունակում. մասնավորապես, կալիումն ու մագնեզիումը բարելավում են սրտի աշխատանքը, իսկ В խմբի վիտամիններն ու РР վիտամինն օգտակար են աչքերի եւ անոթների համար:

 

Իհարկե, սալորը մի շարք այլ օգտակար հատկություններ եւս ունի, սակայն վերը նշվածներն արդեն բավական են՝ հենց հիմա մի քանի հատ սալոր ուտելու համար:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. udec.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ